Նայում եմ Կարպիս Փաշոյանի «137.2» հաղորդումը:
Պահ կա, ուր թվարկվում է, թե ովքեր կլինեն, ըստ Ադրբեջանի, հանցագործների ցուցակում:
ՈՒ տրվում է նաև, ՀՀ Հիմնադիր նախագահի անունը:
Կարպիս ջան, 1-ին նախագահի անունը հաստատ այդ ցուցակում չի կարող լինել: Քանի որ իսրայելական
Երկաթե գմբեթից ավելի հզոր ալիբի ունի նախագահը:
Մի՞թե մոռացել եք , որ 1997 թվականից, Կինոյի տան 500
հոգիանոց հավաքից սկսած, մինչ օրս, ավելի քան 27 տարի, օրը առնվազն մի 30 ժամ, տարբեր լեզուներով
քարոզվել է, որ Լևոն Տեր Պետրոսյանը ոչ մի կապ չունի
ո՛չ Արցախյան ազատամարտի, ո՛չ առավել ևս որևէ հաղթանակի հետ:
Որ իրենք կռվել էլ են, հաղթանակներ է՛լ են տարել, ի հեճուկս
1-ին նախագահի, հաճախ նրանից թաքուն:
Մոռացե՞լ եք, գեներալական ուսադիրներով սալդաֆոններին, որոնք ճարպոտ շրթունքները ճպճպացնելով ոնց էին պատմում, թե ինչպես են խաբել Լևոնին ու գրավել էլ չէ, ազատագրել տարածքները:
Քիչ էլ, ու կհավատացնեին, որ այդ տարիներին
Տեր-Պետրոսյանն անգամ Հայաստանում էլ չի եղել:
Հիմա Ալիևը, այս «ազրեիլ, իշխանությունից հանցագործներ է պահանջում, որ դատի:
Տղե՛րք, կարծես «բալը թանկանում» է, ի՞նչ եք անելու:
Ո՞նց եք կաշիներդ փրկելու:
Կարծում եմ` մի' ձև ունեք, էլի միկրոֆոններ իրարից խլելով, կամերաների առաջ կանգնեք ու ասեք՝
- ժողովուրդ ջան, կներեք, գլխներիցս մեծ կեղտ ենք կերել ջրից հեռու տեղ:
27 տարի ստորաբար քեզ խաբել ենք:
Արցախի հաղթանակներն ու փաստացի անկախությունը
կերտվել է ՀՀ Հիմնադիր Նախագահի ու իր թիմի ջանքերով:
Իսկ մենք ենթակա, հրաման կատարողներ ենք եղել:
Իսկ եթե ժողովուրդը ձեզ չհավատա ու մտածի, թե ձեր ճարպակալած կաշին եք փրկում, ամեն ձեր ելույթը սկսեք ու ավարտեք Արցախի 1-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանի 1996 թվականի տեսաուղերձով.
- Չլիներ Հայաստանի Հանրապետության աջակցությունը,
և մանավանդ նրա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի
նպակասլաց, կազմակերպչական ու դիվանագիտական
ջանքերը, չէինք ունենա ազատագրված Լեռնային
Ղարաբաղ... և այլն:
Աչքի առաջ ունեցեք ասածս:
Արտերկիր չվելը փրկություն չի, Ինտերպոլ կա...
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ